Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:56 23-11-2022

ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ զորավարժություններ կանցկացնի. գլխավոր քարտուղար

Առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում մարտավարական և մարտավարական-հատուկ զորավարժություններ կանցկացվեն։ Այս մասին այսօր Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նշելով, որ ներկայիս պայմաններում ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդումը հրատապ անհրաժեշտություն է։

«Այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակում խիստ անհրաժեշտություն է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդումը։ Այս ժամանակաշրջանում ՀԱՊԿ երկրների հավաքական ուժերի ներգրավմամբ նախատեսվում են հատուկ մարտավարական զորավարժություններ: Դրանց մտահղացման մեջ կներառվեն ահաբեկչությանը հակազդելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներին արձագանքելու տարրեր։ ՀԱՊԿ-ի զինանոցում ստեղծվել և կատարելագործվում են ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, անօրինական միգրացիային և թմրանյութերի շրջանառությանը հակազդելու արդյունավետ մեխանիզմներ»,- նշեց Զասը։

Նրա խոսքով` շարունակվում է ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ներդրման գործընթացը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում