Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն արձակուրդ է մեկնել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ»:
Արմեն Կոտոլյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը։