Ներքին 3 տարի առաջ - 20:35 22-11-2022

Պուտինը Փաշինյանին ինչ-որ կարևոր բան ունի փոխանցելու․ քաղաքագետ

«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում նախատեսվող առանձին հանդիպման մեջ առանձնահատուկ իմաստ կարելի է տեսնել»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։

«Ինքնին, հաշվի առնելով փաստը, որ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում, ընդունված է, որ նախագահներն, այդ թվում նաև ՌԴ-ի, պետք է հանդիպում ունենան ընդունող կողմի առաջին դեմքի հետ։ Եթե սա լիներ ոչ այնպիսի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում լարվածություն կա, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմ է ընթանում, կարող էինք ասել, որ նորմալ է ու հերթական հանդիպում է լինելու։ Բայց, կարծում եմ, որ այս տարվա ընթացքում թե՛ տարածաշրջանում, և թե՛ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի արդյունքում որոշակի իրավիճակ է փոխվել։ Ըստ երևույթին՝ Պուտինն ինչ-որ հատուկ բան ունի փոխանցելու՝ կապված ստեղծված դրության, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչու ոչ՝ նաև օրեր առաջ Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարության հետ, թե ինքը պատրաստ է արցախահայության հետ երկխոսել, բայց ո՛չ Մոսկվայից ուղարկված անձի»,- ասաց նա։

Անդրադառնալով առաջիկա ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ հակառուսական ուժերի հնարավոր գործողություններին՝ քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ ակցիաներ այս անգամ կա՛մ չեն իրականացվի, կա՛մ դրանք կլինեն սակավաթիվ։

«Իրականում այս ընթացքում մենք հասկացանք, որ Ռուսաստանից երես թեքելը կբերի շատ լուրջ հետևանքների։ Կարծում եմ, որ սա ֆիքսել են Հայաստանի Հանրապետությունում առկա բոլոր քաղաքական ուժերը։ Ոչ միայն ընդդիմությունը, այլև բոլորը, այդ թվում իշխանությունը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է վաղը Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, քաղաքագետի կարծիքով՝ այն կարող է ավարտվել միասնական հայտարարության հրապարակմամբ։

«Այս ընթացքում էլ էսկալացիա է տեղի ունեցել, որից հետո ՀԱՊԿ-ն դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։ Կարծում եմ, որ հայտարարության տեքստ կլինի, որը կոշտ կլինի և ուղղված կլինի Ադրբեջանին։ Այդ առումով ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները նույնպես կարող են ազդեցություն ունեցած լինել։ Բայց քանի որ Ադրբեջանը շարունակում է ՀՀ սուվերեն տարածքից հետ չքաշվել, նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի դրույթները չիրականացնել, պայմանավորվածությունները խախտել՝ այդ հայտարարության տեքստն, առանց տողատակերի, կոշտ արձագանք կլինի՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին՝ ի դեմս Ալիևի»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը