Ներքին 3 տարի առաջ - 17:34 21-11-2022

Զոհված զինծառայողի հայրը հայտնել է՝ ինչ պատասխան է ստացել Աննա Հակոբյանից, երբ պահանջել է իր ֆեյսբուքյան էջից հեռացնել որդու շիրիմի և ընտանիքի անդամների լուսանկարը

Ես խոսել եմ իր որդու հետ, Աշոտի, իր բառերից ելնելով՝ հասկացվեց, որ Աննային թվում է, թե ինքն իրավասու է առանց ինձ հարցնելու իմ ընտանիքի նկարները տեղադրի ու ինչ-որ անիմաստ աբսուրդ տեքստ գրի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում իր ընտանիքի անդամների լուսանկարի հրապարակմանն ու կից արված գրառմանը:

«Ես իր բառերն եմ ասում. «ես ոչ մի վատ բան չեմ գրել, ես մեծարում եմ քո որդուն», իմ պատասխանը հետևյալն էր. «դու իրավունք չունես ոչ մեծարելու, մանավանդ՝ ոչ էլ պախարակելու»,- ասել է զոհվածի հայրը:

Նա նշեց, որ պատրաստվում է որոշ քայլեր իրականացնել, սակայն ավելին չմանրամասնեց:

Նշենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է 44-օրյա պատերազում զոհված հերոս Արման Ազատյանի, նրա մոր և այս տարվա հուլիսին ծնված Արման Ազատյան կրտսերի լուսանկարը:

Ավելի ուշ Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասել էր. «Ինքը պետք է ներողություն խնդրի իմ ընտանիքից։ Ներողություն պետք է խնդրի բոլոր որդեկորույս ընտանիքներից, որոնք ուժ են գտել իրենց մեջ ունենալ զավակ, որպեսզի իրենց տան ծուխը ծխա»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան