Ներքին 3 տարի առաջ - 19:01 20-11-2022

Ջրաշեն թաղամասում քարաթափում է եղել․ ԱԻՆ

Նոյեմբերի 20-ին, ժամը 11։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասի թիվ 115 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը երկկողմանի փակվել է:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Ամենից շատ դիտված