Արբանյակը՝ իշխանության քարոզչական փուչիկ. ինչի համար են ծախսվում միլիոնները
copy image url

Արբանյակը՝ իշխանության քարոզչական փուչիկ. ինչի համար են ծախսվում միլիոնները

Ներքին 2 տարի առաջ - 13:42 20-11-2022
«Բաց թողնված առաջին հայկական արբանյակից բացի Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակ բաց թողնելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության»: Այս մասին նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով երկրում արբանյակաշինության զարգացման վերաբերյալ հարցին:

Oragir.news-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ՝ հարցնելով, թե առաջին արբանյակի «ճակատագիրն» ի՞նչ եղավ, որ այժմ մտածում են երկրորդի մասին՝ պատասխանեց. «Ինչպես տեսնում եք, ահռելի գումարներ են պատրաստվում հատկացնել, այսինքն՝ առնվազն սա «փողոտ» թեմա է, ինչ-որ մարդիկ դրա շնորհիվ կհարստանան, բնակարան կառնեն, վարկեր կփակեն և այլն։

Սա միակ լուրջ պատճառն է հիմնավոր, որ այսքան գումար են հատկացնում մի բանի համար, որն ակնհայտորեն չեն կարողանում իրագործել, նույն այդ առաջին արբանյակը, եթե հիշում եք, հայտարարվեց մայիսի 25-ին, դեռևս հստակ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե այդ գործարքի համար ինչքա՞ն գումար է ծախսվել, անօրինական կերպով հրաժարվում են պատասխանել թե՛ լրագրողների հարցերին, թե՛ նույնիսկ պատգամավորների, պաշտոնյաների հարցումներին։

Վրթանեսյանի խոսքով, երկրորդ կարևոր հանգամանաքն այն է, որ արբանյակը վեց ամիս չէին կարողանում հանրությանը նորմալ լուսանկար ներկայացնելու համար ներկայացնել.

«Առաջին անգամ նորմալ լուսանկար ներկայացրել են երեկ չէ առաջին օրը, ցածր խտության լուսանկար է, որն իրականում կարելի է անվճար ծառայություններ դրանով ստանալ, միլիոնավոր դոլարներ ծախոսել այդ լուսանկարը ստանալու համար՝ դա աբսուրդ է, ընդ որում հայտարարում են, որ պատրաստ է շահագործման, բայց կես տարի այս արբանյակն անպատրաստ էր՞ թռնում, ինչի՞ մասին է խոսքը, որևէ հստակ բան այդ արբանյակի մասին առ այսօր չկա, ավելին ասեմ, այդ լուսանկարները, որ ներկայացրել են, փորձեցինք հասկանալ, իրենց պնդելով դա Սյունիքի մարզի հատվածն էր, բայց Սյունիքի հատվածում, որն իրենք ցույց են տալիս, մենք չկարողացանք գտնել, ու ինձ մոտ հարց է առաջացել, արդյո՞ք այդ արբանյակն ի վիճակի է ՀՀ տարածքը լուսանկարել։

Թող հանրությանը հստակ ներկայացնեն լուսանկարներ՝ մի հատ չէ, մի քանի հատ, այստեղ որևէ գաղտնիության թեմա չկա, որովհետև ըստ տվյալների՝ այնքան ցածր խտությամբ է այդ լուսանկարները, որ գուգլի անվճար արբանյակները շատ ավելի որակով են նկարում, այստեղ որևէ գաղտնիության թեմա չկա, այսինքն՝ այդ արբանյակը չի կարող նկարի այնպիսի մի բան, որը որևէ այլ հանրային, անվճար ու հասանելի ծառայությունների՝ դրանից շատ ավելի որակով լուսանկարներ հնարավոր չլինի ստանալ կամ գոնե նույն որակի անվճար։

Գուգլը մի փոքր ավելի որակով անվճար լուսանկարի հնարավորություն է տալիս «Սենթինել հաբ» ծառայությամբ։ Հիմա ո՞րն է գաղտնիքը, որ նորմալ լուսանկարներ ցույց չեն տալիս։ Այդ արբանյակը, որի շուրջ այսքան միֆալոգիա է ստեղծվել՝ իշխանական քարոզչության ջանքերով, ընդհուպ մինչև տարածում էին, որ Ալիևի տունն է ոչնչացրել, աբսուրդ բաներ էին տարածում, այդ արբանյակը միայն մի բան կարող է անի՝ միայն լուսանկարի, ուրիշ բան չկա, շատ պրիմիտիվ բան է սարքած։ Այդ կարգի արբանյակներ անգամ ԱՄՆ որոշ միջնակարգ դպրոցներում են հավաքում ուղարկում տիեզերք, հիմա դա փորձում են ներկայացնել չգիտեմ ինչ։

Եթե առաջին քայլն է, փորձում էինք և այլն, կարելի է սա անգամ հանրային դրամահավաքով անել, օրինակ, տեսեք՝ «ԱՅԲ» դպրոցի թիմը ինչ-որ սարք է դպրոց ուղարկել վերջերս, եթե դա այդպես արվեր՝ շատ նորմալ ու ողջունելի կլիներ, բայց այն գովազդը, որն այս արբանյակին ուղեկցում է, ու սրա շուրջ վատնվում են անհայտ թվով միլիոնավոր դոլարներ, սա աբսուրդ է, սա իշխանությունների հերթական քարոզչական փուչիկն է»։

Հիշեցնենք, որ նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշել էր, որ Հայաստանում SATLANTIS ընկերության գրանցումն արդեն նախանշած քայլերից մեկն էր արբանյակաշինության զարգացման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված