Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը Զբոսաշրջության կոմիտեում պաշտոն է ստացել։ Անտինյանը սեպտեմբերից աշխատում է Գործակալության տուրիզմի քաղաքականության վարչության պետ, պարզապես այդ մասին
ֆեյսբուքյան նշումը ակտիվորեն այսօր է տարածվում։

Նշենք, որ մինչ այդ Անտինյանը աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ժամանակակից արվեստի վարչության պետ, ՀՊՏՀ դասախոս, Ռուսաստանի հայերի միություն, ծրագրերի ղեկավար, Վայոց ձորի մարզպետարանում մարզպետի խորհրդական, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կազմակերպչական հանձնաժողովի մասնագետ-աշխատակից, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում եւ այլն։ Բայց հանրությունը Սերոբ Անտինյանին ճանաչում է լրատվամիջոցներին որպես փորձագետ տված հարցազրույցներից։