Արտաքին 3 տարի առաջ - 14:50 19-11-2022

Սախալինում գազի պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է ինը մարդ, այդ թվում չորս երեխա

Սախալինում՝ Տիմովսկոյե գյուղի հինգհարկանի բնակելի շենքում, գազի պայթյուն է տեղի ունեցել,որի հետևանքով այս պահին զոհերի թիվը ինն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։

«Զոհերի թիվը հասել է ինը մարդու»,- հայտնել է գործակալության աղբյուրը՝ արտակարգ իրավիճակների ծառայություններում։
Ավելի վաղ շրջանի ղեկավար Վալերի Լիմարենկոն իր Telegram ալիքում հայտնել էր ութ զոհվածների մասին։ Նա ասաց, որ մահացածների թվում կա չորս երեխա։

«Հիմա զոհերի թիվն արդեն հասել է 9-ի, նրանցից չորսը երեխաներ են»,- ասել է մարզպետը։

Լիմարենկոն լրագրողներին հայտնել է, որ շենքում 33 մարդ է ապրել, նրանցից 23-ը ողջ են։ Երկու բնակչի դեռ չեն գտել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք