Ներքին 3 տարի առաջ - 23:18 18-11-2022

Պուտինը պետք է «դիմավորվի»․ Դանիել Իոաննիսյան

«Պուտինը պետք է «դիմավորվի»»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

«Քանի որ շատերն են գրում, ասեմ, որ հույս ունեմ, որ նոյեմբերի 23-ին Երևանում հանրահավաք կամ այլ զանգվածային ակցիա կլինի: Այդ օրը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովն է լինելու:

Այսինքն, Հայաստան են գալիս այն երկրների ղեկավարները, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ստորագրված պարտավորություն ունեն:

Այդ երկրներից մասնավորապես Ռուսաստանին մենք ինչ ասես, որ չենք փոխանցել այդ անվտանգության երաշխիքների համար:

Բայց այդ երկրները ու ղեկավարները (Պուտին, Լուկաշենկո և այլն) այս տարվա սեպտեմբերին Հայաստանի խնդրանքի դիմաց ոչ միայն որևէ օգնություն չտվեցին մեզ, այլև քաղաքական առումով ամեն կերպ աջակցեցին մեզ վրա հարձակված Ադրբեջանին:

Մեզ քցած, դավաճանած այդ անձանց Երևանում բողոքի ցույցերով դիմավորելը, կարծում եմ, առնվազն արժանապատվության հարց է: Կարելի է դիմավորել օդակայանի ճանապարհին պիկետներով, կարելի է դա անել Ազատության հրապարակում հանրահավաքով կամ խաղաղ հավաքի որևէ այլ եղանակով: Բայց դա պետք է արվի:

Եվ ինձ մեկ է, թե ով է կազմակերպելու այդ ցույցերը: Ով էլ կազմակերպի` մասնակցելու եմ և հորդորելու եմ բոլորին միանալ»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին