Ներքին 3 տարի առաջ - 17:56 18-11-2022

8 վիրավոր զինծառայողների առողջությանը վտանգ չի սպառնում


Oragir.News-ի հարցերին ի պատասխան ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հաղորդեց, որ նոյեմբերի 16-ին «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 7 զինծառայողները, որ տեղափոխվել էին կայազորային հոսպիտալ, հետազոտվել, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ «Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում» ։

Հարցին, թե ինչպես է երեկ վիրավորված զինծառայողի առողջական վիճակը, նա պատասխանեց․ «Երեկ ժամը 11:00-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.), երեկ հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, մեկ օր առաջ էլ ևս մի զինծառայող սպանվել է ծառայակցի կրակոցից։ Վերջին օրերին գրեթե ամեն օր ստանում ենք տեղեկատվություն բանակում վիրավորումների և մահերի մասին, և այդ ցավալի վիճակագրությունը մարելու միտում, կարծես, չունի։

Ամենից շատ դիտված