Ներքին 3 տարի առաջ - 11:21 18-11-2022

Պատրաստակամ ենք բոլոր ոլորտներում խթանելու Լատվիայի հետ երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Լատվիրայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։

Ավելի քան հարյուր տարի առաջ հռչակված անկախությունից ի վեր Լատվիան անցել է խոչընդոտներով լի դժվարագույն ճանապարհ՝ հաղթահարելով իր առջև ծառացած բոլոր փորձությունները, և հաջողությամբ կերտել զարգացած ժողովրդավար երկիր:

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և համընդհանուր արժեքների վրա։

Մենք պատրաստակամ ենք բոլոր ոլորտներում խթանելու Լատվիայի հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև խորացնելու և ընդլայնելու գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լատվիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից