Ներքին 3 տարի առաջ - 14:09 17-11-2022

Վստահաբար Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը համաձայն է դիտարկմանը, որ Հայաստանում տրանսպորտի վիճակը լավ չէ։ Լրագրողների հետ զրույցում Ավինյանը պարզաբանեց, թե ինչու նոր ավտոբուսների գալով չի լուծվել քաղաքային տրանսպորտի հարցը։

«Ավտոբուսների այդ չափաքանակի գալով չէր կարող լուծվել խնդիրը, փուլային ռեֆորմը մեզ կանգնեցրել է մի իրավիճակի առաջ, որ մենք ունենք ավտոբուսների մի փոքր քանակ, որ շահագործվում են, բոլոր նախկին գազելները արդեն դուրս են եկել բոլոր գծերից։ Մինչև հունվար սպասում ենք 150 նոր ավտոբուսների, հաջորդ տարի նոր 12 մետրանոց ավտոբուսների ենք սպասում։ Այստեղ կրկին ուզում եմ շեշտել, որ դրանց գալով չենք կարող ասել, որ տրանսպորտային ռեֆորմը ավարտին է հասցված։ Մենք դեռ ունենք միասնական համակարգ ներդնելու, որը միասնական տոմսային համակարգ է ենթադրում, հետագայում նաև միացվելու է մետրոպոլիտենին»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների ընթացքին, Ավինյանը ասաց, որ այս մասով աշխատանքներ են տարվում։

«Այն ժամկետները, որոնք նախանշել եմ, չեն խախտվել, արդեն իսկ ընդունել ենք փաստաթղթերը, այդ փաստաթղթերի ստորագրումից հետո ստանալու ենք երկրորդ փուլը, հաջորդ տարի ունենալու ենք Աջափնյակի մետրոյի նախագիծ և վստահաբար Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է»,- ասաց Ավինյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան