Մանկական հիվանդանոցի վրա հարձակումը Ավանեսյանը դատապարտում է «краткость-сестра таланта» ոճով, իսկ իր աշխատասենյակ ներխուժմամբ աղմուկ-աղաղակ էր բարձրացրել
copy image url

Մանկական հիվանդանոցի վրա հարձակումը Ավանեսյանը դատապարտում է «краткость-сестра таланта» ոճով, իսկ իր աշխատասենյակ ներխուժմամբ աղմուկ-աղաղակ էր բարձրացրել

Ներքին 2 տարի առաջ - 13:53 17-11-2022
Այն, որ Առողջապահության նախարարությունում «ֆայմի» եւ «քթածակի» հետ այդքան էլ մտերիմ հարաբերություններ չունեն, քանիցս տեսել ենք։ Բազմաթիվ դրվագներով, մեր հրապարակումներով առիթ ենք ստեղծել, որ Անահիտ Ավանեսյանն ինչ-որ բան անի կամ չանի, ասի կամ չասի։

Հիմա այսօր Ավանեսյանի մեկնաբանությունն անգամ մեզ զարմացրեց։ Երեւանում՝ մանկական հիվանդանոցում, բռնություն են կիրառել բժշկի եւ անվտանգության աշխատակցի նկատմամբ, իսկ տիկին նախարարը երեկոյան «краткость-сестра таланта» փիլիսոփայությամբ մի լակոնիկ ստատուս-մեկնաբանություն է գրել իր էջում, թե «այսօր Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում, դատապարտում եմ տեղի ունեցածն ու ակնկալում իրավաչափ պատասխան»։

Վե՞րջ, այսքա՞նն էր Ձեր գնահատականը, տիկին Ավանեսյան, իսկ մեզ թվացել էր, թե ողջ աշխատանքային օրը սպասել էիք, որպեսզի երեկոյան մի ծանրակշիռ ստատուս գրեիք, ասեիք, որ խոսել եք իրավապահների հետ, այցելել եք հիվանդանոց, զրուցել ղեկավարության, բժշկի հետ, օր առաջ քննարկում եւ մտածում եք օրենսդրական փոփոխություններ կատարել եւ խստացնել բժշկի նկատմամբ ոտնձգությունը․․․:

Ի դեպ, երբ ընդդիմադիր 3 կին պատգամավորներ մտել էին Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, րոպե առաջ տիկին նախարարը դիմեց Էթիկայի հանձնաժողով, մի աղմուկ, մի աղաղակ, իսկ որ 10-15 տղամարդ ներխուժել են մանկական հիվանդանոց, երեկոյան մի կես բերան մտահոգություն հայտնեց:

Ցավալի է արձանագրել, որ տեղի ունեցածին շատ ավելի սրտացավ եւ խիստ վերաբերմունք են ցուցաբերում շարքային քաղաքացիները, իրավաբանները, լրագրողները, քան փաստորեն ոլորտի ղեկավարը, ով, ըստ ամենայնի, մամուլից է տեղեկացել դեպքի մասին եւ ոչինչ էլ չի ձեռնարկել:

Ի դեպ, տիկնոջ իրավանախորդը՝ Արսեն Թորոսյանը, ում շատ հարցերում կարելի է մեղադրել եւ քննադատել, այսպիսի հարցերում շատ ավելի նախաձեռնող էր, շատ ավելի սրտացավ, պահանջատեր։

Բժշկի նկատմամբ բռնության ցանկացած դեպքի նա անմիջապես անդրադառնում էր, ինչ-որ քայլեր ձեռնարկում, խստորեն դատապարտում, իսկ դա կանխարգելիչ նշանակություն ունի հասարակության համար, բժշկական համայնքին էլ վստահություն, հավատ, գոտեպնդում է ներշնչում։

Առհասարակ՝ սկսած Անահիտ Ավանեսյանից, վերջացրած այս դեպքից տեղյակ, անտեղյակ շարքային քաղաքացուց, բոլորը պետք է գիտակցեն, որ բռնությունն ինքնին դատապարտելի է, անկախ նրանից՝ ում հանդեպ է իրականացվում եւ ինչու։

Եւ երբ չենք դատապարտում այդ բռնությունը, ականատես ենք լինում ողբերգությունների եւ բարոյազուրկ արժեհամակարգի։ Բռնությունը եռակի դատապարտելի է իր մասնագիտական ծառայությունն իրականացնող բժշկի նկատմամբ, նրա եւ բազմաթիվ հիվանդների անվտանգությունն ապահովող աշխատակցի նկատմամբ, որովհետեւ ոչ վաղ անցյալում այդ բժշկի արեւով երդվում էինք, շնորհակալություններ էինք հայտնում ողջ քաղաքով մեկ․․․։

Իսկ բռնությունը, մանկական հիվանդությունը, սոսկ բռնություն չէ բժշկի, աշխատակցի նկատմամբ, դա հարձակում է, խուլիգանություն, որովհետեւ դեպքի վայրը մանկական հիվանդանոց է, այնտեղ մեր հասարակության թիրախ խումբն է՝ անպաշտպան երեխաներ, որոնց իբր թե մեծահասակները պետք է պաշտպանեն, բայց փաստորեն մեծահասակներից է պետք պաշտպանել։

Մանկական հիվանդանոցում գիշերվա ժամին հասարակության մյուս թիրախ խումբն են՝ կանայք՝ հայ մայրերը, ովքեր աղոթում եւ օգնում են բժիշկներին բուժելու իրենց երեխաներին․․․։

Եւ հիմա, վաղը շարքային քաղաքացին ի՞նչ վստահությամբ այցելի հիվանդանոց բուժօգնություն ստանալու, որտեղ հնարավոր է իրավապահների բարձիթողի աշխատանքի հետեւանքով ազատության մեջ գտնվող ոչ ադեկվատ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մեկից կամ մի տասնյակից հարձակման կարող է ենթարկվել։

Եւ ինչ սրտով պետք է վաղը բժիշկը գնա աշխատանքի՝ բժշկելու իրեն սպասող հիվանդներին, երբ դեռ նախորդ օրվա բռնության հետքերը թարմ են․․․։

Այս ամենը թերեւս պետք է գիտակցեր ոլորտի պատասխանատուն եւ առնվազն պատշաճ արձագանքեր դեպքին:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC

Ձեզ գուցե հետաքրքրի