Մամուլ 3 տարի առաջ - 08:02 17-11-2022

Քննիչ հանձնաժողովն ինչո՞ւ բարձրաստիճան պաշտոնյաներին չի հրավիրում «հարցաքննության». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը մեր լրագրողին բացատրել է, թե ինչու է հանձնաժողովն ուշացնում բարձրաստիճան պաշտոնյաներին, այսպես կոչված՝ ենթադրյալ մեղավորներին, «հարցաքննության» հրավիրելը։

«Չենք հրավիրում հարցաքննության, որովհետեւ դեռեւս ուսումնասիրությունների փուլն է։ Պաշտպանության նախարարությունից այնպիսի ծավալով փաստաթղթեր ենք ստացել՝ 10 հազարից ավելի ուսումնասիրության ենթակա, բացի այդ՝ օբյեկտիվ պատճառներ էլ են ի հայտ գալիս, ռազմական վերջին գործողությունները մեզ պարտադրում են, որ հանձնաժողովն այլ ուղղությամբ աշխատանքները տանի»,- ասել է Խաչատրյանը։ Սակայն տարօրինակ է՝ եթե այդքան նյութեր կան ուսումնասիրելու, եւ պատճառը քաղաքական չէ, ինչո՞ւ հանձնաժողովը հաճախակի նիստեր չի անում եւ կարծես պարապուրդի է մատնվել։

Խաչատրյանը չի համաձայնել դիտարկմանը, բայց իր պատասխանով, ըստ էության, հաստատել է․ «Եթե չեմ սխալվում, 2 շաբաթ առաջ ենք նիստ արել, պարապուրդի մասին խոսք չկա, պարբերաբար անում ենք նիստեր»։ Թե երբ կավարտվի ուսումնասիրության փուլը, պատգամավորը դժվարացել է ասել, բայց հույս է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը մեկ անգամ եւս երկարացնելու կարիք չի լինի։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձեւավորվել էր ապրիլին, սեպտեմբերին 6 ամսով երկարաձգվել է ժամկետը, իսկ Կանոնակարգ օրենքը թույլ է տալիս եւս մեկ ժամկետով երկարացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից