Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:35 16-11-2022

ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպանը շատ արագ պետք է բարձրացնի և՛ Ջուղայի խաչքարերի, և՛ Շուշիի Ղազանչեցոցի ավերման հարցերը․ փորձագետ

«Ադրբեջանն այսօր միջազգային բավականին լուրջ ճնշման տակ է, և ակնհայտ է, որ շրջափակման ու մեկուսացման գործընթացն սկսվել է»։ Oragir.News-ի հետ զրւյցում այս մասին հայտարարեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի առաջին տիկին, համատեղությամբ նաև այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի դեսպանի կոչումից հրաժարվելու փաստին։

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ Ալիևայի որոշման վրա ազդել է նաև երեկ՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառելու վերաբերյալ Ֆրանսիայի ստորին պալատի ընդունած բանաձևը։

«Սա մի բան կարող է նշանակել․ այն, որ Ադրբեջանն օրեցօր ավելի շատ կազմակերպությունների կողմից է համարվում ագրեսոր։ Այստեղ խոսքը միայն սահմանի խախտման մասին չէ։ Նաև ՅՈւՆԵՍԿՕ-ում Ադրբեջանին չեն ներել մշակութային այն կոթողների ոչնչացումը, որն արվեց 44-օրյա պատերազմի այդ էյֆորիայի տակ։ Ադրբեջանի առաջին տիկին և միևնույն ժամանակ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այդ պահվածքը, ըստ էության, հուսահատության ճիչ էր, որ՝ «դե եթե այդպես է, ես էլ կհրաժարվեմ»»,- ասաց փորձագետը։

Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Ալիևայի այս որոշումից, բնակաբանար, տուժում է ոչ թե ՅՈւՆԵՍԿՕ-ն, այլ հենց Ադրբեջանը։

«Ալիևների ընտանիքը նաև կրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանի կոչումը։ Այդ կոչմամբ, մարդասիրության շղարշի տակ միգուցե նաև մոլորության մեջ էր գցում միջազգային հանրությանը»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ միջազգային հարաբերություններում այդ նույն միջազգային հանությունն սկսել է իրերը կոչել իրենց անուններով։ Սա, նրա խոսքով, տխուր հեռանկար է խոստանում Ալիևների համար։ «Սրան, անկասկած հաջորդելու են նաև անձնական հաշիվների սառեցման հարցերը, որին պետք է հետամուտ լինի Հայաստանը։ Հատկապես խոսքը վերաբերում է Լոնդոնում և Շվեյցարիայում Ալիևների կլանի ունեցած հաշիվներին։ Պետք է հետամուտ լինել ոչ միայն այդ հաշիվների սառեցմանը, այլև դրանց մասին մանրամասն տեղեկատվության տրամադրմանը ադրբեջանական լրատվամիջոցերով և ադրբեջաներենով այդ երկրի հանրությանը։ Դա պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը։ Օր օրի թուլացող Ադրբեջանն Արցախի ազատագրման և տարածաշրջանային խաղաղության համար միակ գրավականն է»,- տեսակետ հայտնեց փորձագետը։

Ըստ միջազգայնագետի՝ սա շատ լավ հնարավորություն է նաև բարձրացնելու համար հայկական կոթողների ոչնչացման հարցերը։

«Եթե այն ժամանակ Ալիևն այնտեղ էր և ֆինանսական տարբեր ճանապարհներով կարողանում էր զսպել եվրոպացի պաշտոնյաներին, փակել նրանց բերանները, ապա հիմա արդեն Ալիևայի այս դեմարշից հետո առհասարակ ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնյաների ձեռքերն ազատ են։ Հայաստանը շատ արագ պետք է օգտվի այս հնարավորությունից։ ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանը պետք է շատ արագ բարձրացնի և՛ Ջուղայի խաչքարերի, և՛ Շուշիի Ղազանչեցոցի ավերման հարցերը։ Այսինքն՝ սա մեզ համար շանս է՝ շարունակելու այս ճնշումը, և հենց միջազգային հանրության ձեռքերով, եթե կուզեք իմանալ, հասնելու մշակութային արժեքների հետ կապված Ադրբեջանին իրական պատասխանատվության ենթարկելուն՝ սանկցիաների և տարբեր այլ սահմանափակումների միջոցով։ Կարծում եմ, որ դրանք առաջիկայում անպայման կլինեն»,- ասաց նա։ Ըստ փորձագետի՝ Ալիևները ճշգրիտ հաշվարկով հասկացան Ֆրանսիայի ընդունած որոշումը, այլ կազմակերպությունների դիրքորոշումը՝ սեպտեմբերի 13-ի իրադարձությունների հետ կապված։

«Այդ ժամանակ միջազգային հանրությունը, կարծես թե, միաձայն Ադրբեջանին անվանեց ագրեսոր։ Իրենք հաշվարկեցին, որ ավելի լավ է իրենք հեռանան, քան խայտառակ լինեն և հեռացվեն այդ պաշտոնից»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին