Ներքին 3 տարի առաջ - 21:37 16-11-2022

Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության նիստը

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության նիստը, որը վարել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարությունը:

Նիստի ընթացքում ներկայացվել և հավանություն է տրվել «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծերին: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Անդրադառնալով օրակարգային հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ համաձայն սահմանված ընթացակարգի, բյուջեի նախագիծն այս փուլում պետք է ներկայացվի Ազգային ժողով.

«Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է վերանայենք բյուջետային մոտեցումները: Բայց բյուջետային գործընթացն սկսվել էր մինչև իմ պաշտոնավարումը, ուստի հաշվի առնելով ֆինանսական կայունության պահպանման կարևորությունը, այս փուլում պետք է ներկայացնել բյուջեի՝ արդեն իսկ ձևավորված նախագիծն ու առաջիկա ամիսներին աշխատել նոր, ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա կազմված բյուջե մշակելու ուղղությամբ»:

Խոսելով ֆինանսատնտեսական իրավիճակի մասին՝ պետական նախարարը նշել է, որ ստեղծված բարդ պայմաններն այլևս թույլ չեն տալիս աշխատել նախկին ռեժիմով։ Ճգնաժամային իրավիճակը պահանջում է ճիշտ գնահատել առկա հնարավորություններն ու ռեսուրսները և առավելագույնս արդյունավետ օգտագործել դրանք՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները:

«Մենք լրջագույն խնդիրներ ունենք, այդ թվում՝ բյուջետային մեծ դեֆիցիտ, և այդ խնդիրները լուծելու համար դժվարին, երբեմն անգամ ոչ պոպուլյար որոշումներ պետք է կայացվեն: Հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը: Սա ասում եմ, որպեսզի մենք հստակ պատկերացնենք իրականությունը և հասկանանք, որ միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նիստի ավարտին պետական նախարարը պետական կառավարման մարմիններին և նրանց ենթակայությամբ գործող հիմնարկներին ու կազմակերպություններին հանձնարարել է մինչև տարեվերջ զերծ մնալ լրացուցիչ գնման գործընթացներ կազմակերպելուց և ֆինանսական նոր պարտավորություններ ստանձնելուց:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում