Իրենց գլխից մեծ բողկ են կերել․ քրեական գործ հարուցելու հայցով կդիմենք դատարան. Աշոտյանը՝ երկրից դուրս գալու արգելքի մասին
copy image url

Իրենց գլխից մեծ բողկ են կերել․ քրեական գործ հարուցելու հայցով կդիմենք դատարան. Աշոտյանը՝ երկրից դուրս գալու արգելքի մասին

Ներքին 2 տարի առաջ - 15:14 16-11-2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում հայտնեց, որ իրեն արգելել են մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով

Աշոտյանը նշեց, որ վաղը պետք է մասնակցեր ԵԺԿ Քաղաքական համաժողովին, սակայն մեկնելուց առաջ անակնկալ պարզել է, որ իրեն արգելել են երկրից դուրս գալ՝ քաղաքական դրդապատճառներով։

«Ես նախապատրաստել էի ելույթներ և հանդիպումների ընթացքում 99 տոկոսը պետք է խոսեի Արցախի հիմնախնդրի և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին և ընդամենը 1 տոկոսը՝ Հայաստանում ստեղծված հակաժողովրդավարական զարգացումների մասին», - մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ արդեն օդանավակայանում է պարզել, որ իր մեկնելու վրա արգելք կա։

«ԱԱԾ աշխատակիցներն ասացին, որ Հայաստանը լքել չեմ կարող, քանի որ մեղադրյալ եմ ինչ-որ գործով ու ինձ փոխանցեցին հեռախոսահամար, որը, պարզվեց, ՔԿ քննիչներից մեկինն է, որը քննում է Բժշկական համալսարանի հետ կապված վերջին՝ քաղաքական սկանդալի վերածած գործը», - մանրամասնեց Աշոտյանը։

Նա ասաց, որ ինքը մեղադրյալի որևէ կարգավիճակ չունի, քանի որ մեղադրյալ լինելու մասին ծանուցում չունի, անհասկանալի է, թե ինչ գործով է անցնում և անհասկանալի է նաև իր կարգավիճակը։ «Ավելին ասեմ, եթե ես այդքան մեծ հանցագործ եմ, ապա ակնհայտ է, որ հենց տեղում պետք է հրավիրվեին իրավապահ համակարգի աշխատակիցներ, որ ինձ ձերբակալեին։ Այդպիսի գործողություններ նույնպես չեն եղել, ինձ ազատ թողեցին, որ շվարած հասնեմ տուն։ Շվարած, ոչ թե այն փաստից, որ չեմ մեկնել Լիսաբոն, այլ այն բանից, որ այս աստիճանի «բեսպրեդել», ցինիկություն չէի կարող պատկերացնել։ Էս կերած բողկերը շատ ավելի մեծ են, քան դատախազության կամ քննչական կոմիտեի ղեկավարների գլուխները։ Նրանք իրենց գլխից մեծ բողկ են կերել, և նման մեծ բողկ մեր երկրում կարող է ուտել բացառապես մեկ մարդ․ դա Նիկոլ Փաշինյանն է»։

Աշոտյանն ասաց, քրեական գործ հարուցելու հայցով կդիմեն դատարան։

«Այստեղ պետական կառավարման համակարգի պատկան մարմինների կողմից տեսնում ենք պաշտոնեական դիրքի չարաշահում։ Թող նրանք պատրաստվեն և «ջանները յուղեն»։ Այստեղ տեսնում եմ բացառապես քաղաքական մոտիվացիայով խոչընդոտելու փորձ՝ խոսելու մեր ազգային շահերի մասին այնտեղ, որտեղ այդ շահերը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պաշտպանում է, այլ վաճառում», - ասաց Աշոտյանը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC