42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 3 տարի առաջ - 11:01 16-11-2022

Ինչպես միշտ․ Ոստիկանությունը սխալ հաշվարկ է արել, մարդկանց իրավունքները ոտնահարվում են, կան կոռուպցիոն ռիսկեր

Oragir.news-ը տեւական ժամանակ է՝ ահազանգեր է ստանում, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում նույնականացման քարտեր չեն տրամադրում։ Ավելին՝ հաճախ քաղաքացիները ստիպված են նույնականացման քարտ ձեռք բերելու համար հատուկ փաստաթղթեր ներկայացնել, որոնք կհավաստեն, որ որեւէ տեղ են աշխատում եւ էլեկտրոնային ստորագրության խնդիր ունեն։

Մասնավորապես, «առաջ են գցում» հաշվապահների հերթը, ինչը անկասկած կոռուպցիոն ռիսկ է պարունակում։

Մեր աղբյուրները նշում են, որ նույնականացման քարտեր չտրամադրելու պատճառը տեխնիկական է, բլանկների սղությունը, ոստիկանությունում էլի սխալ են հաշվարկել առաջարկ-պահանջարկը եւ փաստի առաջ կանգնել։

Փորձեցինք նույնականացման քարտեր տրամադրելու մասով մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից, սակայն մեզ միայն առաջարկեցին խնդրի առնչությամբ հարցում ուղարկել։

Ամենից շատ դիտված