Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:34 16-11-2022

Արտաքին քաղաքականությանն առնչվող կարևոր հարցերը որոշում է Արարատ Միրզոյանի խորհրդականը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 28-ամյա Կոստանյանն է հենց արտոնում ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապվող բոլոր տեքստերը, այդ թվում՝ թե՛ միջազգային գործընկերներին ուղղված արձագանքները, թե՛ մամուլի առանձին հաղորդագրությունները:

«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական պատգամավորները, արտգործնախարարության աշխատակիցներն ու ընդհուպ՝ վարչապետ Փաշինյանի աշխատակազմը իրենց հայտարարությունները, տեքստերը այդ քննարկումների համար նախատեսված խմբում են տեղադրում, որ Կոստանյան Վահանն աչքի տակ անցկացնի, իր համաձայնությունը տա, ապա նոր հրապարակվեն դրանք»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Հետաքրքիր է՝ ում մտքով է անցել ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը որոշելու վճռորոշ հարցը թողնել գիտական թեզ պաշտպանելու պատրվակով բանակից 3 տարվա տարկետում ստացած, այնուհետեւ ասպիրանտուրայից դուրս եկած ու բանակից բոլորովին այլ հիմքով ազատված Կոստանյանին. նա ո՛չ դիվանագետի կամ բանակցողի փորձառություն, ո՛չ էլ քաղաքական ցցուն ու արժանահավատ կենսագրություն ունի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին