Ներքին 3 տարի առաջ - 22:44 15-11-2022

Չեմ կարծում, որ ՌԴ-ին մեր խնդիրները հետաքրքրում են. Ժաննա Ալեքսանյան

«Ֆակտոր թիվիի» հյուրը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է։

Հարցազրույցի ընթացքում Ալեքսանյանը խոսել է Վլադիմիր Պուտինի առաջիկայում Հայաստան այցի, ՀԱՊԿ-ից Հայաստանի պահանջների մասին։

«Ի՞նչ նպատակով է այդ մարդը Հայաստան գալիս։ Իր ներկայությունը այս տարածաշրջանում հաստատելու համար, որ ինքը դեռ այստեղ է, կա։ Չեմ կարծում, որ մեր խնդիրները իրեն հետաքրքրում են, ուղղակի գալիս է որպես տիրակալ, երբ ինքն այլևս այդ կարգավիճակը չունի»։

«Ապագայում պետք է լինեն այդ բողոքի ակցիաները, որպես բռնակալի, որի համար մարդը ընդհանրապես ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում»,- կարծում է Ալեքսանյանը։

Ալեքսանյանն ընդգծեց, որ շփվելով ռուս մտավորականների հետ՝ տեսնում է իրենց տառապանքը, որոնք չեն ընդունում Պուտինին։

Խոսելով հեղափոխության արժեքների փոփոխության մասին՝ Ալեքսանյանը նշեց, որ իշխանությունները չեն գիտակցում երկիրը սիրելու արժեքը։

Իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ խիստ մտահոգիչ է գերիների ճակատագիրը։ Բաքվի բանտերում ծեծում, նսեմացնում են հայ գերիներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից