Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 3 տարի առաջ - 12:53 15-11-2022

Մինչեւ 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կնվազի. ՄԱԿ

Մինչեւ 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կնվազի եւ կկազմի 2,6 մլն մարդ։ Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դա կապված է ծնելիության ընդհանուր գործակցի նվազման հետ, որը 2021թ. տվյալներով կազմել է 1,6 եւ մինչեւ 2050թ. կշարունակի նվազել։ Նա նշել է. որպեսզի բնակչության թվաքանակը մնա անփոփոխ, ծնելիության ընդհանուր գործակիցը պետք է կազմի 2,1։

Հայաստանի բնակչության թվաքանակի նվազման պատճառներից մեկը փորձագետը համարել է նաեւ միգրացիայի տեմպի փոփոխությունը։

Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ անգամ եթե իրականացվեն բնակչության թվաքանակի ավելացման ծրագրերը, գործընթացը լրիվ կանգնեցնել հնարավոր չէ, կարելի է միայն մեղմել այն։ «Հայաստանում ծնելիության ցուցանիշի վրա ազդեցություն են գործում նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ընդ որում՝ կյանքի սպասվող միջին տեւողությունը Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, ավելանում է եւ շարունակելու է ավելանալ, ինչը կապված է բժշկության ոլորտի զարգացման հետ»,- ավելացրել է նա։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի բնակչության թվաքանակը մինչեւ 2050թ. նույնպես կպակասի, իսկ տարածաշրջանի մյուս երկրներում կավելանա։

Նա նշել է, որ Երկրի բնակչությունն արդեն կազմում է 8 մլրդ մարդ, ինչը 1 մլրդ-ով ավելի է, քան 2011թ.։

«Մինչեւ 2050թ. Երկրի բնակչությունը կկազմի 9,7 մլրդ մարդ, իսկ 2080թ.՝ 10,4 մլրդ։ 2100 թվականից մոլորակի բնակչությունը կսկսի նվազել։ Երկրի բնակչության թվաքանակի աճը պայմանավորված է մահացության նվազմամբ եւ կյանքի միջին տեւողության սպասվող աճով։

20 տարի առաջ կյանքի սպասվող տեւողությունը կազմում էր 60-65 տարի, 2019թ.՝ 72 տարի, իսկ մինչեւ 2050թ. կհասնի 77 տարվա։ Ծնելիության ընդհանուր գործակցի ցուցանիշը կկազմի 2,5, որը 2100թ. կնվազի՝ հասնելով 2,1-ի»,- ընդգծել է Աննա Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր մինչեւ 2050թ. Հայաստանի բնակչության թիվն ավելացնել մինչեւ 5 մլն մարդու։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ