Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:23 15-11-2022

Նոր ատոմակայան կկառուցվի՞, թե՞ ոչ. Փաշինյանի և թիմի մոլորեցնող հայտարարությունները. մաս 134․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2022 թվականի հուլիսի 12-ին կառավարության կողմից հայտարարություն տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել է Հայաստանում նոր «ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր»։

Ավելի վաղ՝ 2021-ի նոյեմբերին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էր նշել, որ կառավարությունը 2026-2027-ին նախատեսում է նոր ատոմակայան կառուցել։ «Դա նշանակում է, որ մինչեւ 2036 թվականը պետք է պատրաստվել եւ իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասել էր Սանոսյանը՝ հավելելով, որ կառուցման աշխատանքները կտեւեն 7-8 տարի։

Ուշագրավ է, որ մինչ այդ այլ հայտարարություններ են եղել. 2019 թվականի դեկտեմբերի 10-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին 2021-ի ապրիլին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ցանկանում է «քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները հերթական անգամ անում են մոլորեցնող հայտարարություններ, հերքում իրենք իրենց եւ դրանով խաբում ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ