Արտաքին 3 տարի առաջ - 22:06 14-11-2022

Ռուսաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 17-ից 18-ը կայցելի Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի ռուս ադրբեջանական միջտարածաշրջանային 11-րդ համաժողովը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն ներդրումային համագործակցության, տրանսպորտային ենթակառուցվածքների, ձեռներեցության, գյուղատնտեսական համագործակցության, ինչպես նաև հումանիտար շփումների խորացմանը վերաբերող հարցեր։

Նշվում է, որ համաժողովի բացման արարողությանը կմասնակցեն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Լիագումար նիստում նախատեսված է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի ելույթը։

Ամենից շատ դիտված