Ներքին 3 տարի առաջ - 16:39 14-11-2022

ԿԳՄՍ-ն նկատողություն կանի «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակությանը

Օրեր առաջ մայրաքաղաքի սրտում «Եվրատեսիլը» Հայաստան բերած Մալենան և մեր այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը տվեցին հետհաշվարկի մեկնարկը:

Բանն այն է, որ Հյուսիսային պողոտայում տեղադրված մեծ գովազդային ցուցատախատակի վրա «Մանկական Եվրատեսիլ» գրության կողքին հայկական դրոշի ՝ թարս լինելու հանգամանքը, ինչին մենք արդեն իսկ անդրադարձել էինք։

ԿԳՄՍ նախարարի, քաղաքապետի պատկերացմամբ՝ մրցույթ անցկացվում է Կոլումբիայում, ինչի համար էլ փորձեցինք կապ հաստատել ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Դա Հ1-ն է, մենք այդտեղ ոչ մի լիազորություն չունենք.... Իհարկե կզգուշացնենք Հ1-ին..»։

Փորձեցինք կապ հաստատել նաև Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանի հետ՝ հասկանալու, չե՞ն նկատել արդյոք դրոշի՝ թարս տեղադրելու հանգամանքը՝ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Ի դեպ, արդեն հասցրել են երկու օրվա ընթացքում «Մանկական Եվրատեսիլի» Հյուսիսային պողոտայում տեղադրված մեծ պաստառի մի հատված մետաղե ջարդոնի վերածել։

Ձեզ գուցե հետաքրքրի