Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 16:57 13-11-2022

Իլոն Մասկի թվիթերյան փոփոխությունը կազմակերպություններից միլիոններ է խլում

Թվիթերի պտիչկայով ըքաունթները վճարովի դարձնելու իդեան Իլոն Մասկի մտահղացում է։ Օրինակ, ինչ-որ թրոլ $8 ծախսել է ու Eli Lilli դեղագործական ընկերության անունով ֆեյք, բայց պծիչկայով ըքաունթ է բացել։ Ու գրել, թե բա ինսուլինն այսուհետ անվճար է լինելու։ Հետո իրական ընկերությունը հերքում է տարածել, բայց բաժնետոմսերի արժեքը նվազել է $20 միլիարդով։ Իր ֆոյսբուքյան էջում գրել էր օգտատերերից մեկը։



Հասկանալու համար, թե ո՞րն է երկու կապույտ տարբերանշանների տարբերությունը՝ զրուցեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Թվիթեր սոցիալական ցանցն այս պահին ունի մոտ 270 հազար պրոֆիլ, որոնք ունեն պաշտոնական կապույտ «պտիչկան», որի կողքը կապույտ նշանն է դրված, որը մինչև վերջերս նշանակում էր, որ Թվիթերը ստուգել է, որ այդ մարդիկ ռեալ մարդիկ են, ընդ որում, ամեն մեկին չի ստուգում, այսինքն՝ պետք է մարդիկ լինեն, որոնք ինչ-որ հանրային դեմք են։

«Իմաստը դրա այն է, որ այդ մարդու անունից կեղծ պրոֆիլ չսարքեն և անունն ամեն տեղ չգրեն, այսինքն՝ ապահովված լինի։ Դա մարդիկ կարող էին լինել և կազմակերպությունները։ Հիմա, Իլոն Մասկը, որ եկել է, մինչև իր գալն արդեն իսկ Թվիթերն այդ ֆունկցիան դարձրել էր վճարովի, բացի դա էլ՝ ֆունկցիաներ կային հանած, բայց ինքն ասում է, որ այդ վճարովի ֆունկցիաներն էլ է թանկացրել ու եթե այդ ֆունկցիաներն առնում են, ուրեմն ստանում են հնարավորությունն այդ կապույտ «պտիչկան» ունենալու։

Հիմա, փաստացի, ստացվում է, որ ով փող ունի, այդ փողն էլ, ի դեպ, մեծ փող չի, կարող է իրեն ըքքաունթ վերցնել։

Այսինքն՝ նույն նշանն է, բայց երկու տարբեր իմաստով։ Դե վերաիմաստավորել է շատ բաներ, իր արածների կեսը չմտացված բաներ են»։

Հիշեցնենք, որ հետագայում Իլոն Մասկն էլ է ասել, որ թվիթերյան այդ ֆունկցիան նույնպես իր սրտով չէ։



Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ