Ներքին 3 տարի առաջ - 17:55 12-11-2022

Երևանում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Վահագն Հովնանյանի ծննդյան 90-ամյակին

Երևանում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված ամերիկահայ հայտնի գործարար, Հայաստանին նվիրյալ բարերար Վահագն Հովնանյանի ծննդյան 90-ամյակին։

Հիշատակի երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել անվանի թավջութակահար Ալեքսանդր Ռամը՝ ներկայացնելով Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը։ Համերգի ընթացքում հնչել է նաև Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիան։ Երեկոն ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։



Մեծ բարերար Վահագն Հովնանյանը գործարար աշխարհ մուտք է գործել բավականին երիտասարդ տարիքում։ Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել սկսել է նախ եղբայրների հետ, ապա շարունակել ինքնուրույն գործունեությունը։ 1969թ. ի վեր նա հիմնադրել է մի շարք ընկերություններ, որոնք հիմնականում գործել են շինարարական ոլորտում և մեծ ճանաչում գտել ԱՄՆ-ում։
Բիզնես գործունեությանը զուգահեռ Վահագն Հովնանյանը և նրա ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում են պահել հայկական սփյուռքում հայ ինքնության պահպանման խնդիրները։

Հովնանյանների հայապահպանությանն ուղղված ջանքերը մեծ ճանաչման և գնահատանքի են արժանացել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից, որի վկայությունն են հոգևոր բարձրագույն առաջնորդների կողմից շնորհված մի շարք պատվավոր կոչումները։ Վահագն Հովնանյանը մեծ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի կյանքում։ 1988թ. երկրաշարժից հետո աղետի գոտուն ուղղված դրամահավաքային միջոցառումներից ու հանգանակություններից մինչև նորանկախ Հայաստանում քաղաքաշինության, զբոսաշրջության, կրթության և արվեստների բնագավառներում իր լայնածավալ ներդրումներով՝ Վահագն Հովնանյանը մշտապես անմիջական ներկայություն է ունեցել հայ իրականության մեջ։

Վահագն Հովնանյանն ու նրա ընտանիքը կարևոր տեղ են հատկացրել արվեստների զարգացմանը և սատարել արվեստագետներին՝ նրանց միջոցով խթանելով Հայաստանի մշակութային ակտիվությունը նաև միջազգային ասպարեզում։

1995թ. Հովնանյանները հովանավորեցին Հայաստանի մասնակցությունը Վենետիկի բիենալեում։ 2000թ. նրանք հիմնեցին «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունը հայ երգահանների և հայկական երաժշտական ավանդույթների սատարման համար։

Իսկ 2002թ.՝ «Վահագնի» մրցանակաբաշխությունը թատրոնի, գրականության, կինոյի և գեղարվեստի գործիչներին խրախուսելու նպատակով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը