Մամուլ 3 տարի առաջ - 08:47 12-11-2022

Արտակ Շաբոյանը պաշտոն է ստացել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանափոխությունից մեկ տարի անց՝ 2019 թվականին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնից ազատվեց: Նա տեւական ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում։

Մեզ ասացին՝ Շաբոյանը Հայաստանում պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել է Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի խորհրդական։ Ռուսները գնահատել են Շաբոյանի փորձը եւ նրան առաջարկել են բարձր պաշտոն զբաղեցնել իր հարազատ ոլորտային գերատեսչությունում։

Շաբոյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, բայց այս տեղեկությունը հաստատեցին նրա մերձավոր շրջապատից։ Իսկ Հայաստանում մեզ փոխանցեցին, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արտակ Շաբոյանի նախկին ենթակաների նկատմամբ․ ինչ-որ բենզինի կտրոնների, մեքենան ավել-պակաս վարելու վերաբերյալ է գործը, որով անցնում է Շաբոյանի վարորդը կամ օգնականը։

ՔԿ մամուլի խոսնակը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով, սակայն անուններ չնշեց։ Ասաց նաեւ, որ ինքը՝ Շաբոյանը, որեւէ քրգործով չի անցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար