Եռակողմ հայտարարության փաստաթղթում չկա որևէ ձևակերպում, որից բխում է, որ ՀՀ օրենսդրությամբ պետք է չգործեն այդ ճանապարհները։ Իհարկե ՀՀ օրենսդրությամբ պետք է գործեն ճանապարհները։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իններորդ կետը սկսվում է հետևյալ նախադասությամբ․ «Բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»։ Հետևաբար մեր գործողությունը պետք է տեղի ունենա այս համատեքստում, և մենք իհարկե պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով։ Շատ կարևոր մի լրացում, մենք ասում ենք, որ այդ ճանապարհները բաց են, և դրանք կարող ենք երկուստեք օգտագործել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանը և աշխարհը ամեն ինչ անում է, որպեսզի տրանսպորտային հաղորդակցությունը, լոգիստիկ կապերը հնարավորինս հեշտացվեն։