Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:57 11-11-2022

Ֆրանսիական բարեգործական կազմակերպության հետ քննարկվել է Սյունիքում շարժական կլինիկայի գործարկման ծրագիրը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հյուընկալել է ֆրանսիական «Elise Care» առողջապահական բարեգործական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դարա Թահային ու Հայաստանում կազմակերպության մարդասիրական առաքելության ղեկավար Արմեն Թաշչիին։

Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, նրանց այցի նպատակն էր ներկայացնել առողջապահական այն նախագիծը, որը նախատեսում են իրականացնել Սյունիքում․ «Elise Care»-ը մարզում կտեղադրի շարժական կլինիկա՝ հագեցած բժշկական սարքավորումներով, դեղորայքով ու մասնագետներով, որը կշրջի եւ անվճար առողջապահական ծառայություններ կմատուցի այն բնակավայրերում, որտեղ կլինի դրա կարիքը։ Նման կլինիկա ամռանը կազմակերպությունն արդեն գործարկել է Շիրակում։

Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար ու վստահեցրել, որ թե՛ մարզային իշխանությունները, թե՛ մարզի առողջապահական հիմնարկները պատրաստ են աջակցել ու սերտորեն համագործակցել կազմակերպության հետ՝ կլինիկան հնարավորինս շուտ մարզում տեղադրելու և նրա արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։

Ռ․Ղուկասյանը կարևորել է կլինիկայի այցերը հատկապես սահմանամերձ բնակավայրեր։ «Այն, ինչ անում եք մարզի համար, հույժ կարևոր է ու այս պահին պահանջված»,- ասել է նա։

Հյուրերը հակիրճ ներկայացրել են նաև «Elise Care» կազմակերպությունը․ այն Փարիզում 2012-ին հիմնադրել է ֆրանսահայ բժիշկ ու բարերար Էլիզ Պողոսյանը, և առողջապահական գործունեություն է ծավալել պատերազմական գոտիներում՝ հրատապ բժշկական ու հոգեբանական օգնություն տրամադրելով մարդկանց։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան

Ձեզ գուցե հետաքրքրի