Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 3 տարի առաջ - 21:28 10-11-2022

Տեսակետը, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, իհարկե, քաղաքական կարճատեսություն և տհասություն է․ Գարիկ Քեռյան

Նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Պուտինն առանձին բանակցություններ կունենա նաև Հայաստանի ղեկավարության հետ։ Եվ այն, ինչ պետք է արվեր իր անհատական այցի ժամանակ, բացառված չէ, որ կարվի հիմա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Պուտինի այցին։

Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ գագաթաժողովի ընթացքում քննարկման առարկա են լինելու անվտանգային խնդիրների վերաբերող հարցեր։

«Պարզապես, ՀԱՊԿ-ի նիստերը սովորաբար լինում են բաց և փակ ձևաչափերով։ Այն, ինչ մամուլում կա, դեկլարատիվ հայտարարություններն են՝ անվտանգության, համերաշխության, գործակցության մասին։ Շատ բաներ կան, որ խոսվում ու քննարկվում են «կուլիսների հետևում», և մենք շատ քիչ ինֆորմացիա ենք ստանում»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Գարիկ Քեռյանը տեսակետ հայտնեց, որ ՀԱՊԿ-ի նիստում քննարկվող հարցերից առաջին տեղում կարող է լինել ուկրաինական խնդիրը, որին էլ, ամենայն հավանականությամբ կհաջորդեն հարավկովկասյան անվտանգային խնդիրների վերաբերյալ քննարկումները։

«Վերջերս շատ էր խոսվում նաև ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական գործակցության արդյունավետության մասին, որովհետև հիմա, ըստ էության, դա զրոյական կարգավիճակի է՝ համեմատած այնպիսի կառույցների հետ, ինչպիսն, օրինակ՝ ՆԱՏՕ-ն է։ Ըստ էության՝ Կռիլովի առակի նման, ՀԱՊԿ-ն նմանվում է այնպիսի կառույցի, որտեղ յուրաքանչյուր անդամ ունի իր աշխարհաքաղաքական շահը, կառույցի կենտրոն Ռուսաստանն ունի իր աշխարհաքաղաքական շահը։ Ճիշտ է, կառույցը ռուսակենտրոն է և ամբողջությամբ հենվում է Ռուսաստանի ռազմական, տնտեսական ազդեցության և միջազգային դիրքի վրա, բայց մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները շատ անգամ ուղղակի գործում են ոչ ռուսական շահերի տեսանկյունից։ Օրինակ՝ Ղազախստանը վերջերս բավականին լուրջ տարաձայնություններ ունեցավ և դա արտահայտեց այդ երկրի նախագահը՝ Տոկաևը, մի քանի հանդիպումների ժամանակ։ Բելառուսը շատ հստակորեն փորձում է մտերմանալ միայն Ռուսաստանի հետ՝ տնտեսական շահերով առաջնորդվելով գործակցել Ադրբեջանի և Ղազախստանի հետ՝ առանց հաշվի առնելու, որ Ադրբեջանն ունի պատերազմական վիճակ՝ ՀԱՊԿ-ի մյուս անդամի հետ»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ անցած մի քանի տարիների ընթացքում արձանագրված այս իրավիճակը հատկապես սրվել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։

«ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր տարածաշրջաններում, և շահերի մեծ ընդհանրություններ չունեն։ ՀԱՊԿ-ի անդամությունը ձգվում է Արևելյան Եվրոպայից, ԵՄ անդամ երկրների հետ սահմանակցությունից, գալիս է Հարավային Կովկաս, գնում-հասնում է Կենտրոնական Ասիա ու Չինաստանի և Աֆղանստանի հետ սահմաններ։ Նույնիսկ մենք վերջերս ականատես եղանք ՀԱՊԿ-ի անդամ պետությունների միջև կարճատև ռազմական գործողությունների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև»,- ասաց նա։

Նաև այս պատճառներով՝ քաղաքագետը մեծ հույս չհայտնեց, որ այս կառույցում երբևէ կարող է ձևավորվել միասնական կոլեկտիվ անվտանգության տիրույթ։

«Բայց միաժամանակ, այդքան շատ բարձրաձայնվող տեսակետը, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, իհարկե, քաղաքական կարճատեսություն և տհասություն է։ Հայաստանը ՀԱՊԿ մտել է ո՛չ այն հույսով, որ ղազախները, ղըրըղզները կամ բելառուսները պետք է գան իրեն պաշտպանելու։ Հայաստանը ՀԱՊԿ մտել է և պետք է իր անդամությունը պահպանի, որովհետև դա է թելադրում հայ-ռուսական ռազմավարական ու ռազմաքաղաքական գործակցությունը։ Մենք միայն այդ գործոնից ելնելով պետք է մնանք ՀԱՊԿ-ում։ Որովհետև ոչ մի կերպ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը չի հասկանա Հայաստանի քայլը, եթե Հայաստանը, ելնելով այդ իրողություններից, ասի՝ ես ՀԱՊԿից դուրս եմ գալիս, դա կլինի ուղղակի մահացու հարված հայ-ռուսական գործակցությանը։ Այդ դեպքում արդեն կփլուզվի Հայաստան շուրջ առկա անվտանգային մթնոլորտը։ Աստված մի արասցե, Ռուսաստանը երես թեքի, իր ԶՈՒ-երը հանի թուրքական սահմանից, Ղարաբաղից, հայ- ադրբեջանական սահմաններից, Հայաստանն ուղղակի կընկնի ապոկալիպսիսի մեջ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում