Ներքին 3 տարի առաջ - 12:53 10-11-2022

«Բարեւ, Դոն Արո» ասելու համար՝ 1000-ական դրամ. ուշագրավ դրվագ ԱԳ նախարարի ոչ հեռու անցյալից

Մեր պաշտոնյաների անցյալի մասին պատմություններն ավելի հիշարժան են, քան նրանց ներկա գործունեությունը:

Դրանք օգնում են ճանաչելու երկրի առաջին դեմքերին եւ հասկանալու, թե ում է վստահված մեր երկրի ճակատագիրը եւ չզարմանալ, թե ինչու է երկիրն այս վիճակում:

Այսպես, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես հայտնի է, մինչեւ Կառավարական ամառանոց տեղափոխվելն ապրել է Երեւանի ամենակոլորիտային համայնքներից մեկում՝ 3-րդ մասում:

3-րդ մասցիները շատ լավ են ճանաչում իրենց թաղի Արոյին եւ բազում պատմություններ են պատմում նրա հետ կապված:

Օրերս այդ պատմություններից մեկը պատմել են մեր թղթակցին: Արոն, մեղմ ասած, առանձնակի հարգանք, հեղինակություն չի ունեցել իր թաղում, եթե չասենք հակառակը: Մի օր Արոյենց շենքի «խառոշիները» նկատում են, որ երեխաները նրան բարեւելիս ասում են՝ «բարեւ, Դոն Արո»:

Զարմանում են, տարակուսում եւ կանչում երեխաներին՝ հասկանալու նման ողջույնի ձեւի պատճառը:

Ի՞նչ է պարզվում․ երեխաները պատմում են, որ ամեն դոն Արոյի համար երկրի արտաքին քաղաքականության ներկայիս պատասխանատուն 1000 դրամ է իրենց տալիս:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»