Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին:
Միջոցառմանն ընտանիքի հետ մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Ծառատունկն անցկացվել է Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա: Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:
Սակայն դրանք արդեն հասցրել են աղբակույտով լցվել․․․
Որքանով է պետությունը հետևողական...