Ներքին 3 տարի առաջ - 18:15 09-11-2022

Ոչ մեկիս գլխում չի տեղավորվում արարքը, նորմալ ընտանիք էր, ընտանիքի հայրն այս պահին ՌԴ-ում էր. Ոսկանյան

«Նորմալ, սովորական ապրող ընտանիք էր, այս պահին էլ տեղում քննչական խումբ է աշխատում, խումբը երբ աշխատանքները վերջացնի, ինֆորմացիայի պակաս չենք ունենա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը՝ խոսելով Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից։

Հիշեցնենք՝ այսօր Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են մոր և երկու երեխայի դիերը։ Ըստ նախնակա տեղեկության՝ մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Ոսկանյանը, նախքան խոշորացված համայնքի ղեկավար լինելը, եղել է Պեմզաշեն գյուղի գյուղապետը։

Ոսկանյանը, խոսելով ընտանիքի մասին, ասաց, որ ընտանիքի հայրը այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում․ «Ընտանիքի հայրը ընտանիքի հետ էր ապրում, բայց այս պահին տանը չէ, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, նորմալ ընտանիք էր»։

Հետաքրքրվեցինք Ոսկանյանից՝ գյուղացիների հետ ինչ-որ կոնֆլիկտ, խնդիրներ ունեցե՞լ են։

Գյուղապետն ասաց. «Տեղեկացված չեմ, չէ»։

«Երկու անչափահաս երեխաները հաճախում էին տեղի միջնակարգ դպրոցը»,- ասաց նա։

Խոսելով կատարված ողբերգությունից՝ Ոսկանյանն ասաց, որ ոչ մեկի գլխում չի տեղավորվում․ «Ոչ միայն համայնքում, այլև ամբողջ հանրապետությունում անպատկերացնելի դեպք է, ոչ մեկիս գլխում չի տեղավորվում նմանատիպ արարքը»։

Հետաքրքրվեցինք համայնքի ղեկավարից՝ ինչ-որ ենթադրություններ, վարկածներ ունեն, թե ինչ կարող էր պատահած լինել, Ոսկանյանն ասա. «Պատկերացրեք ոչ մի բան․ արդեն չորրորդ, հինգերորդ ժամն է, որ դեպքը եղել է, ոստիկանապետից տեղեկացել եմ, ես էլ 4-5 ժամ գնացել, այդտեղ կանգնել, նայել եմ, հենց նոր եմ դուրս եկել այդտեղից, բայց չեմ էլ կարող ասել՝ ինչի մասին է խոսքը, որովհետև հարցի պատասխանը, ոչ մեկս չունի»,- ասաց Ոսկանյանը։

Հարցին, թե տունը ինչպիսի վիճակում էր գտնվում, հնարավո՞ր է գողություն է տեղի ունեցել, Ոսկանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, մինչև քննչական խումբը իր եզրակացությունը չտա, ես ոչ մի հարցի չեմ կարող լիարժեք պատասխանել»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը