Ներքին 3 տարի առաջ - 13:57 09-11-2022

Ագրեսիվ, բայց երջանիկ Սուքիասյանը․ Աննա Վարդապետյանը վտանգավոր խաղ է խաղում

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջը կռիվ է գցել իշխող ուժի մեջ։

Խնդիրն այն է, որ այս գործարքի ապօրինի լինելը բացահայտվել էր դեռեւս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, բայց իշխանությունները զերծ էին մնացել բոլոր ժամանակների «կառավարամերձ օլիգարխի» թանին թթու ասել։

Վստահաբար՝ այդ գործի մասին իմացել են թե՛ նախկին նախագահները, թե՛ նախկին դատախազները, բայց նման արմատական քայլի չեն գնացել կարմիր գծեր չհատելու համար։ Իսկ նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանը որոշեց բոլորին ապացուցել, որ «հազար տղուց էլ լավ տղա է, կարող է Սուքիասյանի դեմ գործ հարուցել»։

Լավատեղյակները պնդում են, որ այս քայլը թանկ է նստելու Վարդապետյանի վրա, այս քայլով նա Փաշինյանին եւ Սուքիասյանին թշնամի է սարքում։ Իսկ Սուքիասյանը միամիտ եւ միայնակ չէ, նա թիմ ունի, յուրայիններ, փող եւ հարմար պահի կարող է պարզապես պալատական հեղաշրջում անել՝ չներելով իր հանդեպ նման վերաբերմունքը։

Իսկ այն, որ Դատախազության հայտարարությունը անակնկալ էր Սուքիասյանի համար եւ որեւէ պայմանավորվածություն չկա՝ ակնհայտ է։

Նախ, օրեր շարունակ ՔՊ-ական պատգամավորի ագրեսիվ վարքը, մի քանի օր առաջ նա բառիս բուն իմաստով «թռել էր» Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դեմքին, իսկ ճեպազրույցին էլ րագրողներից մեկին վիրավորեց։

Ակնհայտորեն Սուքիասյանը վախենում է քրեական հետապնդման հեռանկարից, այդ իսկ պատճառով նախ մահացած հոր վրա է գցում պատասխանատվությունը, թե ինքը համոզեց գնել շենքը, եւ երկրորդ՝ անզուսպ հայտարարություններ է անում։

Ի՞նչ է նշանակում՝ «շատ ուրախ եմ, երջանիկ եմ, թող պատկան մարմիններն այդ հատվածը ուսումնասիրեն, հասկանան»։

Մի՞թե նորմալ մարդը կարող է երջանիկ լինել քրեական հետապնդման ենթարկվելուն 5 պակաս, եթե դա հնարավոր է, ուրեմն կամ այդ մարդը իդյոտ է, կամ անզուսպ, իսկ Սուքիասյանը իդյոտ չէ, պարզապես ջղաձգվում է։

Կա նաեւ վարկած, որ Փաշինյանն այս քրեական գործով փորձում է կրնկի տակ պահել Սուքիասյանին, իսկ վերջանրդյունքում պարզապես կստիպեն մի քանի միլիարդ գումար վճարել պետությանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի