copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:35 09-11-2022

Արմեն Գրիգորյանը Լեհաստանի Սենատի փոխնախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները

Նոյեմբերի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:

ԱԽ աշխատակազմից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:

ԱԽ քարտուղարը և Սենատի փոխնախագահը երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին: