Ներքին 3 տարի առաջ - 00:04 09-11-2022

Ադրբեջանը չի թաքցնում այն հանգամանքը, որ Հայաստանի հետ երբեք գործնական խաղաղության չի գալու․ Արտակ Զաքարյան

Ադրբեջանը չի թաքցնում այն հանգամանքը, որ Հայաստանի հետ երբեք գործնական խաղաղության չի գալու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջու գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Օկուպացված հայկական Շուշիում Իլհամ Ալիևն այսօր կրկին հոխորտացել է: Օգտվելով Հայաստանի կապիտուլյացված իշխանությունների թուլակամությունից, մորթապաշտությունից, դավադիր կեցվածքից ու քաղաքական տգիտությունից՝ Ալիևը համարում է, որ իր «հաղթանակը» պետք է շարունակի ամրապնդել: 44-օրյա պատերազմից երկու տարի անց, նրա կեցվածքն այնքան հանդուգն ու անբարտավան է դարձել, որ ՀՀ քաղաքների ու տարածքների աղավաղված անունները նշելով՝ սպառնում է նոր խնդիրներ ստեղծել:

Քանի որ պաշտոնական Երևանը չի խոսում Արցախի օկուպացված տարածքներից, եվրոպաներում քննարկում է Արցախից ձեռք քաշելու օրակարգեր, իսկ Հայաստանում տեղեկատվական ու իրավական ճնշումների է ենթարկում ազգային ուժերին, բնականաբար Ալիևը ոչ միայն օկուպացնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքները, այլ նոր սպառնալիքներ է հչեցնելու Հայաստանի մյուս սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ:

Ադրբեջանը չի թաքցնում այն հանգամանքը, որ Հայաստանի հետ երբեք գործնական խաղաղության չի գալու: Ընդհակառակը՝ հստակ ասում է, որ Հայաստանը միշտ պետք է ենթարկվի Ադրբեջանի քաղաքական կամքին, կատարի նրա պահանջները և որևէ գործողություն, որը դուր չգա Ադրբեջանին՝ հակազդեցության է ենթարկվելու:

Զավեշտալին այն է, որ Ալիևը խառնվում է նաև Հայաստանի ներքին գործերին, հաթաթա տալով ընդդիմությանը և մտավախություն հայտնելով, որ Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժեր, ովքեր չեն հաշտվում պատերազմի արդյունքների հետ:
Այսինքն՝ նիկոլենք հաշտվել են, Նիկոլի ընտրողները հաշտվել են, իսկ Նիկոլի իշխանության դեմ հանդես եկողները, ովքեր գտնում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և չի կարող ՀՀ տարածքում որևէ անվեարահսկելի ճանապարհ լինել՝ ռևանշիստներ են:

Ես ուրախ եմ, որ Ադրբեջանում տեսում են, որ Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան: Պատերազմում պարտված պետություններում եթե ռևանշի ձգտող (այսինքն՝ վերականգնող, պետության դիրքերն ամրապնդող, հաղթանակի տանող, պարտությունը փոխող, անվտանգությունն ամրապնդող) ուժեր չլինեն՝ չի լինի նաև այդ պետությունը: Ադրբեջանում նաև շատ լավ հասկանում են, որ աշխարհի նոր վերաձևումներից հետո, հավանական է, որ ազդեցիկ երկրների շահերից բխելի, որպեսզի Հայաստանը ձգտի՛ ռևանշի ու բալանսավորի տարածաշրջանը: Հետևաբար՝ Ալիևի մտավախությունը հիմքեր ունի: Նիկոլը կկորցնի իր պրոադրբեջանական իշխանությունը, իսկ Հայաստանը կշահի իր տարածքների նկատմամբ սողացող ագրեսիային դիմակայելու և Արցախի դեմ շարունակվող ոտնձգություններին հակադարձելու իրական հնարավորություններ:

Պատահական չէ նաև, որ Ադրբեջանի նախագահն այսօր նեղացած տոնով էր խոսում Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող մուսուլմանական երկրների մասին՝ անվանելով նրանց դավաճան ու երկերսանի:

Ալիևի այսօրվա ելույթը վկայում է Ադրբեջանի ապագա վախերի մասին: Սպառնալից տոնով, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կրկին պահանջելուց երևաց նաև, որ խոստումները չկատարելու մեջ (ըստ Ի.Ա.) Նիկոլին մեղադրելով՝ տողատակերում ավելի շատ մեղադրում էր Ռուսաստանին ու Իրանին, քան հայկական կապիտուլյանտներին:

Մենք պետք է մաքսիամալ շրջահայաց լինենք, դիմանանք, դիմադրենք, ու երբեք չհուսահատվենք»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»