Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
copy image url

Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Ներքին 2 տարի առաջ - 23:18 08-11-2022
Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին։

Ամենից շատ դիտված