Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:19 08-11-2022

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լեհաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափին

Հայ-լեհական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի:

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 8-ին կայացած Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ, Ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխի հետ հանդիպման ընթացքում:

Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Բոգդան Կլիխին՝ հատկապես նման բարդ ժամանակներում Հայաստան այցելելու համար:

Նրա գնահատմամբ մեկ ամիս առաջ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի Լեհաստան կատարած այցը բավականին արդյունավետ էր: Համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ: Ընդգծելով, որ Լեհաստանը կարեւոր դերակատարում ունի Եվրոպական միությունում, Եվրոպայի խորհրդում՝ Արման Եղոյանը նշել է՝ Հայաստանը եվրոպական հարթակներից աջակցության կարիք ունի:

«Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչի համար շնորհակալ ենք ձեզ»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Նա ներկայացրել է Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահ հայրենադարձման խնդրին, ինչպես նաեւ բարձրացրել հումանիտար աջակցության անհրաժեշտության հարցը: Պատգամավորն անընդունելի է համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նրա խոսքով Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանում: Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահն արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային մարտահրավերներին, դրանց դիմակայելու ուղիներին:

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

Ձեզ գուցե հետաքրքրի