Արտաքին 3 տարի առաջ - 20:39 07-11-2022

Միացյալ Նահանգներից ռազմական պատվիրակություն է ժամանել Թուրքիա

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ այսօր Միացյալ Նահանգներից ռազմական պատվիրակություն է Անկարա է ժամանել, որտեղ ընթանում Թուրքիա-ԱՄՆ բարձր մակարդակի պաշտպանության խմբի հանդիպումը։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Աքարն այս մասին ասել է Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպման ընթացքում։

Հուլուսի Աքարն ընդգծել է, որ այսօր Թուրքիան՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ միջազգային ասպարեզում դարձել է սուբյեկտ։ Նա հիշեցրել է, որ այս տարվա հուլիսի 22-ին Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերով հացահատիկային համաձայնագիր էր ստորագրվել, որի շրջանակներում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը Սև ծովի տարածքով դուրս էր բերվում, սակայն հոկտեմբերի 29-ին ռուսական կողմը դադարեցրել էր իր մասնակցությունը նախագծին։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ այդ օրվանից Էրդողանը ինտենսիվ բանակցություններ է վարել իր ռուս և ուկրաինացի գործընկերների, իսկ ինքը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ։ Նա ընդգծել է, որ գործադրված ջանքերի արդյունքում նոյեմբերի 2-ից համաձայնագիրը վերականգնվել է՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ մինչև այժմ ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել 431 նավ, որոնցով փոխադրված հացահատիկի քանակը գերազանցել է 10 միլիոն տոննան։

Հուլուսի Աքարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս Անկարան ակտիվացրել է իր ջանքերը՝ համաձայնագրի ժամկետի երկարաձգման համար, որը լրանում է նոյեմբերի 19-ին։ Աքարի խոսքով՝ հացահատիկային համաձայնագիրը ոչ միայն հացահատիկի առաքման լավ օրինակ է, այլ նաև այն բանի, որ կողմերը կարող են բանակցությունների միջոցով որոշ խնդիրներ լուծել։

«Այս մոդելի կիրառմամբ մեր անկեղծ ցանկությունն է, որ առաջիկա օրերին հաստատվի հրադադար և խաղաղության ճանապարհ, և որ մեր երկու հարևանների միջև Սև ծովի շուրջ այս հակամարտությունը ավարտվի խաղաղ միջոցներով և մեթոդներով»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից