Արտաքին 3 տարի առաջ - 18:15 07-11-2022

Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Աղրը (պատմական Կարաքիլիսա-խմբ.) նահանգի տարածքում այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Վանից Աղրը ուղևորվող մարդատար ավտոբուսը բախվել է ճակնդեղով բեռնված երկու բեռնատարների, որոնք ավելի վաղ բախվել էին իրան և հրդեհ առաջացրել։ Վթարի հետևանքով մահեցել է 7 մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել։

Բախման հետևանքով ավտոբուսում բռնկված հրդեհը դժվարությամբ է մարվել։ Թուրքիայի ժամանդարմերիայի խմբերը դեպքի վայրում անվտանգության լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկել։

Ավելի ուշ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան վթարի վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել։ Վերջինս ցավակցելով մահացածների հարազատներին՝ նշել է, որ վիրավորված 11 քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Ներկայումս դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում։



Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին