Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:38 05-11-2022

Նախկին ղեկավարների որդինը ծառայել են. Փաշինյանը խաբել է. մաս 128. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների եւ նրանց բարեկամների թվում շատ են այնպիսի անձինք, որոնք բանակում չեն ծառայել, այդուհանդերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ բանակում ծառայելը դրոշակ էր դարձրել:

Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերի 28-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է բանակում, եւ այն էլ՝ Արցախում։ Նա նաեւ հավելել է. «Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել»: Սակայն, ինչպես հաճախ է պատահում, սա Փաշինյանի հերթական սուտ եւ մանիպուլացնող հայտարարություններից է եղել:

Իսկ ո՞րն է իրականությունը. Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս։ Բանակում ծառայել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները՝ Սեդրակն ու Լեւոնը: Սերժ Սարգսյանը որդի չունի: Փաստորեն, անգամ բանակում ծառայելու թեման է ժամանակին շահարկվել Փաշինյանի կողմից, եւ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան