Ներքին 3 տարի առաջ - 20:45 04-11-2022

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ:

Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին, ընդգծել, որ կարևորում է գիտության զարգացման մեջ ներդրում ունեցած գիտնականների հետ հանդիպումները, որի նպատակն է գիտահեն տնտեսության զարգացման ճանապարհին նախանշել առկա ռեսուրսները, քննարկել արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման ու ներդրման հնարավորությունները։

Ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար, ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, ռազմավարական նպատակները, զարգացման հիմնական ուղղությունները, նախանշված և ընթացիկ ծրագրերը: Տնօրենի խոսքով՝ ինտիտուտն ընդգրկված է պետական, տարածաշրջանային և միջազգային մի շարք նախագծերում։ Ապահովելով հիմնարար գիտելիքներ և փորձ համակարգչային գիտության և տեխնիկայի բնագավառում՝ ինստիտուտը մշակում է էլեկտրոնային ենթակառուցվածքներ և ծառայություններ, իրականացնում բարձր արտադրողականության հաշվարկների ներդրում՝ գիտական և տնտեսական խնդիրների լուծման նպատակով։

Ինստիտուտի տնօրենի խորհրդական, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը անդրադարձել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային նվիրաբերած գերհամակարգիչը Հայաստան տեղափոխելու և դրա հետ կապված խնդիրներին: Նա նշել է, գերհամակարգիչը, որի նմանատիպը տարածաշրջանում չկա, շատ մեծ հնարավորություններ ունի, ինչի շնորհիվ ալգորիթմային և ծրագրային համակարգերի սեփական արտադրություն կարող են ստեղծել։ Սակայն, դրա շահագործման, տվյալների վերլուծության համար հզոր հաշվողական ռեսուրս է պահանջվում: Գիտնականը նաև ընդգծել է, որ գերհամակարգիչն առավել արդյունավետ օգտագործելու համար շատ կարևոր է, որպեսզի Գերազանցության կենտրոն ստեղծվի, որի համար ակնկալում են պետության աջակցությունը:

Ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վլադիմիր Սահակյանն էլ ներկայացրել է ինստիտուտի կարողությունները, նշել, որ ինստիտուտը նաև արբանյակային տեխնիկայի, ԱԹՍ-ների կառավարման նախագծեր է իրականացնում, փորձառություն ունի թե տվյալների պահպանման, թե ենթակառուցվածքի, թե գիտական գործունեության առումով, սակայն, ցավոք, ինչ արվում է՝ գիտական մակարդակի վրա է մնում, շոշափելի արդյունքների համար՝ կիրառական մակարդակի միջավայր է իրենց հարկավոր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության և արտադրության կապն ամրապնդելու, գիտական լուծումները տնտեսության տարբեր ոլորտներում արդյունավետ կիրառելու հնարավորությունները։ Դիտարկվել է նաև հայկական առաջին արբանյակից ստացվող տվյալների մշակման հարցերի շուրջ «Գեոկոսմոս» ընկերության հետ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հնարավոր համագործակցությունը:

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել գիտնականերին՝ Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված ավանդի համար՝ ընդգծելով նման հանդիպումների շարունակականության կարևորությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը