Արտաքին 3 տարի առաջ - 10:36 04-11-2022

Նենսի Փելոսիի ամուսինը, ով գլխի վնասվածքներ էր ստացել հարձակման ժամանակ, դուրս է գրվել հիվանդանոցից


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը հիմա տանն է շարունակում ապաքիումը դաժան հարձակումից հետո»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակումից հետո Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլը, գլխի վնասվածքներ էր ստացել և վիրահատվել: CNN-ի փոխանցմամբ՝ խոսնակը կարողացել է խոսել ամուսնու հետ նախքան նրան հոսպիտալացնելը։
Հոկտեմբերի 28-ին հարձակում էր տեղի ունեցել Նենսի Փելոսիի տան վրա, որի ժամանակ Փոլը լուրջ վնասվածքներ էր ստացել։
«Հարձակվողը կալանքի տակ է, հարձակման դրդապատճառները հետաքննվում են»,- ասվում է քաղաքական գործչի գրասենյակի հաղորդագրությունում։

Նշենք, որ Նենսի Փելոսին 1963 թվականից ամուսնացած է գործարար Փոլ Փելոսիի հետ։ Նրանք ունեն հինգ երեխա:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան