Մամուլ 3 տարի առաջ - 08:41 04-11-2022

Փաշինյանը մանիպուլացրել է բանակցությունների թեման. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել:

«Համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ եւ փորձել լուծել այդ թեման, որովհետեւ դա կբերի անխուսափելի ճգնաժամի, եւ այստեղ է, որ ուրախ եմ. ես կարող եմ հիմա սա ասել: Հաջորդ խնդիրը, որի մասին հրապարակային ասել էի եւ հետահայաց եմ ուզում ասել՝ մենք նաեւ առաջարկեցինք, որ հենց Սոչիում՝ տեղում որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղապահների մանդատը երկարացնել անորոշ ժամանակով՝ 20 տարով, 15 տարով, 5 տարով եւ այլն», – նշել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց հարցը դարձավ օրակարգային:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նշում է, թե ինքը չի խոսում Արցախի կարգավիճակից, որովհետեւ ռուս գործընկերներն են առաջարկել ԼՂ կարգավիճակի թեման հետաձգել անորոշ ժամանակով, սակայն 2022 թվականի ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Միջազգային հանրությունն առաջարկում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»: Նախ նկատենք՝ այստեղ որեւէ խոսք չկար ռուսական կողմի մասին, մյուս կողմից էլ, երբ նա խոսում էր նշաձողն իջեցնելու մասին, չէր ասում, որ այն պատրաստվում են քննարկել ավելի ուշ:

Ստացվում է՝ նա հերթական անգամ մանիպուլացնում է բանակցությունների եւ Ացախյան հակամարտության թեման եւս:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի