Արտաքին 3 տարի առաջ - 01:51 04-11-2022

Իրանի մեջլիսի նախագահը Ադրբեջանի փոխարեն Հայաստան կայցելի

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավար Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հրաժարվել է մեկնել Ադրբեջան։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը։

Ադրբեջանական «Oxu.Az» լրատվականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի խորհրդարանի նախագահը միակողմանիորեն չեղարկել է իր այցն Ադրբեջան՝ առանց այդ մասին «պատշաճ նախազգուշացնելու»։ Լրատվականը միևնույն ժամանակ տեղեկացնում է, Ղալիբաֆը առաջիկա օրերին կայցելի Հայաստան։

Ադրբեջանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանն այսպիսով «բացահայտում է իր տարածաշրջանային քաղաքականության էությունը»։

«Պաշտոնական Թեհրանն իր որոշմամբ հաստատում է, որ Բաքվի և Երևանի միջև ընտրության հարցում գերադասում է Երևանին։ Սրանով մեր հարավային հարևանի աստվածապետական ​​իշխանությունը հերթական անգամ Ադրբեջանի նկատմամբ իր վերաբերմունքով ցույց տվեց իր իրական դեմքը»,- եզրափակում է ադրբեջանական լրատվականը։





Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի