Ներքին 3 տարի առաջ - 21:00 03-11-2022

Որոշ քպ-ականների նման ուղղակի սենյակում նստած չենք. Մամիջանյանը մեկնաբանում է ընդդիմության՝ ԱԺ չգնալը

«Խորհրդարանում սկսվել են քառօրյա նստաշրջանը, բյուջեի քննարկումը, սակայն երկու խորհրդարանական ընդդիմությունները չեն մասնակցում որևէ նիստի»։ Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ՝ հարցնելով, թե ինչու ընդդիմությունը չի վերադառնում քառօրյա նստաշրջանի նիստերին, ինչու չի մասնակցում բյուջեի քննարկմանը և առհասարակ իշխանության հետ քննարկում Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, պատասխանեց. «Ինչպես մենք բազմիցս ասել ենք, խորհրդարանական աշխատանքը չի պայմանավորվում՝ միայն ֆիզիկապես լիագումար նիստերի դահլիճում նստելով կամ որոշների դեպքում սենյակում պարզապես նստելով։ Ես ասեմ, որ ՔՊ-ում կան պատգամավորներ, որոնց միակ բանը, որ օրվա մեջ կարողանում են անել, բայց ընդդիմությունը բազմիցս ասել է, որ խորհրդարանական գործիքները կիրառելու է, այն է՝ խորհրդարանական բոլոր գործիքները՝ վերահսկողական գործիքները կիրառելն է, մենք այն օգտագործում ենք մեր պայքարն առաջ տանելու համար, շեշտեմ նաև, որ խորհրդարանական գործունեությունը երբեք չի փոխում փողոցային պայքարի, ուստի և մենք թե՛ այստեղ, թե՛ այնտեղ բոլոր հնարավոր գործիքներով աշխատելու ենք»։

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ինչու է անում հանրահավաք այն դեպքում, երբ իշխանությունն էլ է կողմ ռուսական փաստաթղթի տարբերակին, պատասխանեց. «Վերջին շրջանում մեր հանդիպումները, նաև միջազգային գործընկերների հետ կապը, մասնավորապես ՀՀԿ-ի վերջին այցը Բրյուսել՝ բոլոր հանդիպումների ընթացքում, ընդ որում՝ ոչ բոլոր հանդիպումներն են լուսաբանվել, մենք բոլորին, երբ մեր եվրոպացի գործընկերի մոտ վերջանում են փաստարկները, բերում են այդ փաստարկը, բայց հենց իշխանություններն են ուզում Արցախից ձեռքերը լվանալ։ Բանակցային գործընթացը բաց չի, ինչպես ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ մենք պահանջում ու հետամուտ ենք լինելու, որ հարցի հանգուցալուծման տարբերակը պարունակի Արցախի հայերի ու ժողովրդի ինքնորոշման համար։ Եթե իշխանականները փորձում են այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի լուծման վերաբերյալ տանել դիսկուրսը, ես հաստատում եմ, որ մեր պայքարն Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման համար է։ Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ՝ թե՛ ՀՀ-ում ապրող և թե՛ դրա սահմաններից դուրս ապրող, չի՛ կարող անտարբեր անցնել ԼՂ-ում անցյալ կիրակի տեղի ունեցած հանրահավաքից, որովհետև այդ հանարահավաքը ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը չի հանդուրժելու Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը