Ներքին 3 տարի առաջ - 17:36 03-11-2022

Միջազգային հանրությունը շատ հստակ ազդանշան է ուղարկել Ադրբեջանին․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի բոլոր ոլորտներում մենք, ըստ էության, բախվել ենք մաքսիմալիստական ​​մոտեցման։ Սա վատ նորություն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովում 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը՝ մարտադաշտում որոշակի ռազմական հաջողությունների հասնելով, փաստացի եկել է այն եզրակացության, որ կարող է հակառակ կողմին պարտադրել իր պայմաններն ու տեսակետը։ «Սակայն այս ճանապարհով ոչ մի տեւական եւ համապարփակ խաղաղության հնարավոր չէ հասնել: Եթե ​​Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությամբ, նա պարտավոր է արձանագրել, որ որոշ հարցերում պարզապես չեն կարող լինել միակողմանի շահավետ լուծումներ»,- ասաց Միրզոյանը։

Լավ նորությունն, ըստ Միրզոյանի, այն է, որ միջազգային հանրությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել այն խնդիրներին, որոնք այսօր առկա են Ադրբեջանի հետ հարաբերություններում։ «Եվ այդ ուշադրությունն ավելի ու ավելի է մեծանում, հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ հստակ ազդակ է ուղարկել Ադրբեջանին, որ ուժի սպառնալիքը չի կարող լինել առկա խնդիրների լուծման ճանապարհը»,-եզրափակեց ՀՀ արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան