«Դուզ խոսքն էշին են ասում»․ քաղաքագետը՝ ՀՀ իշխանությունների պրոռուսականության վերաբերյալ ՌԴ տեսակետի մասին
copy image url

«Դուզ խոսքն էշին են ասում»․ քաղաքագետը՝ ՀՀ իշխանությունների պրոռուսականության վերաբերյալ ՌԴ տեսակետի մասին

Ներքին 2 տարի առաջ - 16:49 03-11-2022
Դրանք կատակ խոսակցություններ են։ Հայաստանին ոչ թե պետք են պրոռուսական կամ պրոարևմտյան, այլ պրո հայկական իշխանություններ։ Իսկ սրանք պրոհայկական իշխանություն չէն։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բողոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանի այսօրվա իշխանություններն ամենապրոռուսականն են և ՌԴ-ում համաձայն են դրա հետ։

«Իրենք մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ են հայտնվում, բայց իրականում, արդեն իրենց բոլորը՝ և՛ ռուսները, և՛ արևմուտքում վերաբերվում են ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «Свой среди чужих, чужой среди своих» (յուրային օտարների մեջ և օտար՝ յուրայինների մեջ – թարգմանությունը՝ խմբ․)։

Այսինքն, այդ մարդիկ իրենց քաղաքականությամբ ցույց են տվել, որ իրենք ոչ մի կայուն սկզբունք չունեն, կայուն շահեր չեն պատկերացնում։ Եվ մի ծայրահեղությունից կարող են մի ուրիշ ծայրահեղության գնալ, որը ոչ մի կապ չունի Հայաստանի շահերի հետ։

Այսինքն, հպարտանալ, որ իրենք պրոռուսական կամ չգիտեմ՝ ինչ են, ծիծաղելի է պարզապես։ Հավանաբար դա ասում են, որովհետև իրենց մեղադրում են, որ իրենք պրոթուրքական են։ Ուզում են պաշտպանվելով այդպիսի բան ասել։ Կարծում եմ, որ արդեն հասարակությունը շատ լավ գիտի, թե իրենք իրականում ինչական են»,- ասաց քաղաքագետը։

Որպես այս հայտարարության ակնառու օրինակ՝ Երվանդ Բոզոյանը հիշեց դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո այսօրվա իշխանությունների գործողությունները՝ Ռուսաստանի դեմ։

«Իրենք հայտարարեցին, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների չեն գնալու, բայց ընդամենը մի քանի ամիս անց ձերբակալեցին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին։ Պատկերացնում եք, օրինակ՝ Նորվեգիայում ձերբակալեին Ստոլտենբերգին։ Ուղղակի ցունամի կլիներ։ Ամերիկացիները Նորվեգիային այնպես կպատժեին, որ այլ խոսք անգամ չկա»,- ասաց քաղաքագետը։

Իր խոսքով՝ ներկա իշխանությունների խոսքերն ու գործերը միմյանց հետ որևէ կապ չունեն։ «Հիշո՞ւմ եք, որ իրենք ասում էին՝ թող Ռուսաստանն ադապտացվի իրենց։ Այսինքն, իրենց իշխանությանը Ռուսաստանը պիտի ադապտացվի։ Էս մարդիկ տարրական պատկերացումներ չունեն, անգրագետ են, մեծամիտ են, գավառական գեղցի են՝ կոպիտ ասած։

Իրենց ամբողջ կյանքում զբաղվել են այդպիսի բաներով՝ մեկին խփելով, մյուսից կորզելով․․․ Իրենց թվացել է, թե իրենց ապրելակերպը նման է միջազգային հարաբերություններին, դրա արդյունքում Հայաստանը տուժել է․ 4 հազ․ երեխա, 10 հազ․ վիրավոր։

Մի օրվա մեջ 200 երեխա է զոհվել։ Էս մարդկանց բերելով իշխանություն՝ մեր ժողովուրդը կրակն է ընկել։ Էս ամենից հետո ի՞նչ կարելի է ասել, որ․․․ ծիծաղելի է․․․ ուրիշ մարդ լինելով ուղղակի հնարավոր չէ գնահատել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ ռուսական կողմի վերաբերմունքին՝ քաղաքագետը հայտարարեց․ ռուսական կողմն արդեն վաղուց այդ մասին ի՛ր տեսակետն ունի, որը պարզապես չի բարձրաձայնում։

«էսպիսի ասացվածք կա՝ «Դուզ խոսքն էշին են ասում»։ Ռուսաստանը վաղուց արդեն իր տեսակետն ունի, պարզապես զուտ քաղաքավարական իմաստով, հաշվի առնելով, որ ինքը հայ ժողովրդին համարում է դաշնակից՝ չի ուզում դրա մասին ավելի պարզ արտահայտվել»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC