Ներքին 3 տարի առաջ - 13:03 03-11-2022

ՔՊ-ում վերահաշվարկ է արվել, Հայկ Կոնջորյանն ու Համբարձում Մաթևոսյանը դուրս են մնացել վարչությունից. Փաշինյանը զայրացած է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները միանշանակ չեն ընդունվել կուսակցությունում եւ վերահաշվարկի դիմում են ներկայացրել։

Hraparak.am-ը գրում է, որ հաշվիչ հանձնաժողովն ընթացք է տվել դիմումին, լրատվամիջոցի տեղեկություններով, տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ, որի արդյունքում վարչության անդամ ընտրված, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ձայներում փոփոխություններ են եղել, նրանք դուրս են մնացել վարչության կազմից, փոխարենը վարչության անդամ են դարձել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։ Թորոսյանն այդ կարգավիճակի համար ամենակատաղի պայքարն էր տանում։

Քաղպայմանագրում այս անթույլատրելի խախտումների մեղավոր են համարում Արփի Դավոյանին, ով զբաղվել է կազմակերպչական հարցերով եւ ազդեցություն է ունեցել հաշվիչ հանձնաժողովի վրա։
Վերահաշվարկի արդյունքում այլ փաստեր էլ են բացահայտվել:

Hraparak.am-ին ասել են, որ Նիկոլ Փաշինյանը զայրացած է թիմի վրա։ Պարզ չէ, թե ինչ պատճառով՝ կարծում է, որ կեղծիքն աննկատ պետք է անեին, որ աղմուկ չբարձրանա՞ր եւ այդ տեղեկությունները մամուլ չսպրդեի՞ն, թե՞ դեմ է եղել առհասարակ կեղծիքին։

Փաշինյանն այնքան է բարկացել այս խայտառակությունից, որ այսօր նախատեսված հանդիպումը՝ ԱԺ ՔՊ խմբակցության հետ, չեղարկել է եւ իր մոտ է կանչել նորընտիր վարչության կազմին։ Ըստ ամենայնի, ծանր օր է սպասվում ՔՊ վերնախավին եւ հատկապես նրանց, ում կասկածում են այս մախինացիաներն իրականացնելու մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում