Մշակույթ 3 տարի առաջ - 23:10 02-11-2022

«Սատուրնը որդուն հոշոտելիս». մի նկարի պատմություն

1819 թվականին իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան երկհարկանի մի տուն է գնում Մադրիդում՝ հենց Մանսանարես գետի ափին։ Հարևանները այդ շենքը կոչում էին «Խուլիտուն»։ Անվանումը նախկին սեփականատիրոջից էր մնացել, սակայն ճակատագրի հեգնաքով, ծանր հիվանդությունից հետո Գոյան նույնպես խլանում է, և տան հին անվանումը լիովին կիրառելի է դառնում նաև նոր տանտիրոջ դեպքում։



Այս տանը Գոյան ապրել է 1819–1823 թվականներին։ «Խուլի տանը» ապրած չորս տարիները հագեցած էին ծանր հիվանդություններով, հոգեկան մռայլ ու անհավասարակշիռ վիճակներով։ Առողջական խնդիրներից բացի՝ Գոյային խիստ վշտացրել էր նաև Իսպանական հեղափոխության անհաջողությունը։



Ֆիզիկական ու հոգեկան այս անառողջ վիճակում 70-ամյա Գոյան որոշում է նկարել իր տան պատերին։ Նա ստեղծում է 14 որմնանկարներից բաղկացած մի շարք, որոնք սկսում է համեմատաբար պայծառ թեմաներով, սակայն անկումային տրամադրությունը, հոգեմաշ հիվանդությունն ու ծերությունը իրենց հետքն են թողնում այս պատկերների վրա այնքան, որ դրանք հետագայում ստանում են «Մռայլ նկարներ» անվանումը։

Այս շարքի ոչ մի նկար Գոյան չի վերնագրել։ Դրանք անուններ են ստացել նկարչի մահից հետո միայն։ «Խուլի տան» որմնանկարները նախատեսված չէին հասարակական ցուցադրության համար, քանի որ այնտեղ պատկերված էին բռնության, դաժանության ու հուսահատության տեսարաններ։



Ստեղծումից 50 տարի անց, «Մռայլ նկարներ» շարքը ֆրանսիացի բանկիր Ֆրեդրիկ Էմիլ դ'Էրլանգերի խնդրանքով կտավի վրա է տեղափոխել նկարիչ Սալվադոր Մարտինես Կաբելսը։

Նկարներից մեկը, որն ամենասարսափելին է, մի քանի անվանում ունի «Սատուրնը որդուն հոշոտելիս», «Սատուրնը երեխաներին հոշոտելիս» կամ ուղղակի «Սատուրնը»։



Նկարի հիմքում ընկած է հունական դիցաբանության դասական սյուժեն։ Հերոսը Կռոնոսն է։ Այս տիտանը, վախենալով, որ զավակները կտապալեն իրեն, խժռում է նրանց բոլորին։ Ի տարբերություն դասական սյուժեի՝ որտեղ խելագար հայրը կուլ է տալիս իր բարուրած երեխաներին, Գոյայի նկարում նա պատառոտում է իր զավակի մարմինը։

Այս սարսափազդու կտավը 1878 թվականին ցուցադրվում է Համաշխարհային ցուցահանդեսում։ Սակայն աշխատանքը չի գոհացնում արվեստասերներին և չի հետաքրքրում գնորդներին, այդ իսկ պատճառով նկարի սեփականատեր- բանկիրը 1881 թվականին այն նվիրում է Մադրիդի Պրադո թանգարանին։



Գոյայի «Սատուրնը որդուն հոշոտելիս» կտավն այսօր էլ պահվում ու ցուցադրվում է նույն թանգարանում, իսկ «Խուլերի տունը» քանդել են 1909 թվականին։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի